Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայհիդրոմետի տնօրենը գրում է․ 100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ

Blog Image
Ամենածանր ամպերը կույտաանձրևային (Cb) ամպերն են։ Նույնիսկ համեմատաբար փոքր կույտաանձրևային ամպի զանգվածը կարող է կազմել շուրջ 50 000 տոննա, իսկ ամենախոշորների դեպքում՝ հասնել մինչև 1 000 000 տոննայի։
Այս ամպերի ջրայնությունը տարբեր տարածաշրջաններում զգալիորեն տարբերվում է․ բարեխառն կլիմայական գոտում այն սովորաբար կազմում է 1–3 գ/մ³, իսկ արևադարձային շրջաններում՝ 4–6 գ/մ³։ Համեմատության համար՝ 1 գ/մ³-ը մոտավորապես մեկ կաթիլ ջուր է յուրաքանչյուր խորանարդ մետր օդում։ Թեև թվերը փոքր են թվում, սակայն տարբերությունը հսկայական է․ հենց այդ պատճառով արևադարձային գոտիներում մեկ ամպը կարող է ընդամենը մեկ ժամում թափել լճի ծավալին համարժեք ջուր։
Հետաքրքիր է նաև, որ շատ մարդիկ ֆիզիկապես զգում են նման ամպերի մոտեցումը՝ դեռևս մինչև առաջին որոտը։ Ոմանց մոտ կարող են ի հայտ գալ ծանրության զգացում, թուլություն, անհանգստություն կամ ինքնազգացողության փոփոխություններ, որոնք հաճախ կապված են մթնոլորտային պայմանների կտրուկ փոփոխությունների հետ։
 
Լևոն Ազիզյան
Send