Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանում նավի վրա հրդեհի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Blog Image

Չինաստանում նավի վրա հրդեհի է բռնկվել, առնվազն 20 մարդ է զոհվել։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան Չինաստանի Ցինդաո քաղաքում, որտեղ օտարերկրյա բեռնատար նավը վերանորոգման փուլում է եղել, հայտնել է «Սինհուա» գործակալությունը։ 

«South China Morning Post»-ը հայտնել է, որ հրդեհը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Կրակը բռնկվել է նավամատույցում, որտեղ իրականացվելիս են եղել նավի վերանորոգման աշխատանքները։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հրահանգել է որոնողական աշխատանքներ իրականացնել անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ հրդեհը հանկարծակի է բռնկվել։ Միջադեպի պատճառի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել, ընթանում է հետաքննություն։

Send