Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ, մնում է ուժի մեջ։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստ»-ին։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար հանդիպել Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում։

Русский