Աֆղանական և պակիստանյան ուժերի միջև ծանր մարտերը վերսկսվել են հինգշաբթի երեկոյան այսպես կոչված Դուրանդ գծի երկայնքով (Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանը, որը չի ճանաչվում Քաբուլի կողմից) և շարունակվել են ուրբաթ առավոտյան, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Seda-e Afghan տելեգրամյան ալիքին։
«Պակիստանյան ուժերի կողմից հրետանային կրակոցներին ի պատասխան՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության ուժերը հարձակվել են Դուրանդ գծի երկայնքով տեղակայված նրանց դիրքերի վրա՝ Խոստ և Պակտիա նահանգներից», - նշվում է հաղորդագրության մեջ։
Զոհվել է առնվազն երեք պակիստանցի զինվոր, և ոչնչացվել են մի քանի պակիստանյան անցակետեր։

Русский