Քուվեյթի երկու սահմանային կետերի վրա այսօր առավոտյան հարձակում է տեղի ունեցել Իրաքից արձակված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով, երկրի պաշտպանության նախարարության խոսնակ գնդապետ Սուադ Աբդուլազիզ Ալ-Աթվանը գրավոր հայտարարություն է տարածել հարձակման վերաբերյալ։
Նրա խոսքով՝ հարձակման են ենթարկվել երկրի հյուսիսում երկու սահմանային կետեր։ Հարձակումն իրականացվել է Իրաքի տարածքից արձակված երկու անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնք զինված են եղել պայթուցիկներով։
Հարձակումը նյութական վնաս է պատճառել, սակայն մարդկային զոհեր կամ վիրավորներ չկան։

Русский