Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ում մեքենա է պայթեցվել, գեներալ-լեյտենանտ է uպանվել (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Բալաշիխա քաղաքում մեքենա է պայթեցվել, 1 մարդ մահացել է։

Կոլդունով փողոցում պայթել է «BMW X3» մեքենա։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ «BMW»-ն անցել է այլ մեքենաների կողքով։ Վարորդը մահացել է տեղում։ Ինքնաշեն պայթյուցիկ է գործարկվել։ Հարուցվել է քրեական գործ։

Պայթյունից հետո մեքենան շարունակել է շարժվել մի քանի մետր, նախքան կայանված «Haval»-ին բախվելը։ Ականատեսներն արագ դուրս են բերել վարորդին մեքենայից, սակայն չեն կարողացել փրկել. նա մահացել է ստացած վնասվածքներից։

SHOT-ի տվյալներով՝ զոհված տղամարդը 62 տարեկան է եղել։ Մի վարկածի համաձայն՝ պայթուցիկը կարող էր հեռակառավարմամբ պայթեցված լինել մեքենայի շարժվելուց մի քանի րոպե անց։ Ինքնաշեն պայթուցիկը տեղադրված է եղել վարորդի ետևում։ Զոհը կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածք է ստացել մեջքի կողմից։ Ինքնաշեն պայթուցիկը եղել է մոտ 400 գրամ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ մահացածը գեներալ-լեյտենանտի կոչում է ունեցել։

 

Send