Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզում. վիրավոր կա

Blog Image

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Պռոշյան գյուղում Երևանի բնակիչ 59-ամյա Նարինե Հ․-ն իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեծանվորդի։

Հեծանվորդը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է անչափահաս՝ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հեծանվորդի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Send