Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Լավ, դու հե՞չ ամոթ չունես․ փաստաբան Արսեն Բաբայան

Blog Image

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Գեւորգ սրբազան, այն հանգամանքը, որ հոգեւորի հետ առնչությունդ կորցրել ես՝ համոզվել ենք տեւական ժամանակ:

Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ:

Արշակ սրբազանը նաեւ քո «կամավոր» ընտրության հետեւանքով այժմ գտնվում է բանտում, որտեղ գտնվելու ամբողջ ընթացքում նրան արգելված է օգտվել ինտերնետից, հաղորդակցվել այլ անձանց հետ եւ այդպիսով հնարավորություն ունենալ պատասխանել քեզ:

Դու հրաշալի գիտես, որ առնվազն այս փուլում Արշակ սրբազանը կամ չի իմանա շարունակական զրպարտություններիդ ու վիրավորանքներիդ մասին կամ իմանալու դեպքում հնարավորություն չունի արձագանքել դրանց:

Լավ, դու հե՞չ ամոթ չունես: Ո՞նց ես կարողանում օգտվել մարդու բանտարկված լինելու հանգամանքից:

Հ.Գ. Արշակ սրբազանը մի օր (հուսամ շուտ) բանտից դուրս պիտի գա: Թող մտածեն այն գեւորգները, որոնք ազատության մեջ են բանտարկված»։

Send