«Ֆեյքնյուզ մեդիան ատում է հաղորդել, թե որքան լավ է գործել Միացյալ Նահանգների զինուժն Իրանի դեմ, որը լիովին պարտված է և ցանկանում է գործարք - Բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Նախագահ ԴՋԹ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
«Մի քանի րոպե առաջ, իմ հրահանգով, Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը իրականացրեց Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը և ամբողջությամբ ոչնչացրեց Իրանի թագի զարդը՝ Խարգ կղզում բոլոր ռազմական թիրախները։
Մեր զենքերը ամենահզորն ու բարդն են, որ աշխարհը երբևէ տեսել է, բայց, պարկեշտության նկատառումներից ելնելով, ես որոշել եմ չոչնչացնել կղզու նավթային ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, եթե Իրանը կամ որևէ մեկը որևէ բան անի՝ խանգարելու նավերի ազատ և անվտանգ անցմանը Հորմուզի նեղուցով, ես անմիջապես կվերանայեմ այս որոշումը։
Իմ առաջին ժամկետի ընթացքում և ներկայումս ես մեր բանակը վերակառուցեցի՝ դարձնելով այն աշխարհի ամենամահացու, հզոր և արդյունավետ ուժը։ Իրանը ՈՉ ՄԻ կարողություն չունի պաշտպանելու այն ամենը, ինչի վրա մենք ցանկանում ենք հարձակվել. նրանք ոչինչ չեն կարող անել դրա դեմ։
Իրանը ԵՐԲԵՔ չի ունենա միջուկային զենք, ոչ էլ կունենա սպառնալու կարողություն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Մերձավոր Արևելքին կամ, առհասարակ, աշխարհին։ Իրանի զինվորականները և այս ահաբեկչական ռեժիմի հետ կապված մյուս բոլոր անձինք խելամիտ կլինեն, եթե վայր դնեն զենքերն ու փրկեն իրենց երկրից մնացածը, ինչը շատ չէ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»,- ավելի վաղ գրել էր Թրամփը։
Տեսանյութն այստեղ

Русский