Իրանական նավահանգիստների շրջափակումն ամբողջությամբ կատարված է, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը։
Զինվորականը նշել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է ամբողջությամբ խաթարել Իրանի ծովային առևտուրը։
«Իրանի տնտեսության մոտավորապես 90%-ը կախված է միջազգային ծովային առևտրից։ Շրջափակման սահմանումից հետո 36 ժամից էլ պակաս ժամանակում ԱՄՆ ուժերը ամբողջությամբ խաթարել են Իրանի ծովային առևտուրը», - բացատրել է Քուփերը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ զինված ուժերը պահպանում են ռազմական գերակայություն Մերձավոր Արևելքի ծովերում։
Վաշինգտոնի կողմից ռազմական շրջափակումը սկսվել է ապրիլի 13-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ Իսլամաբադի բանակցությունների ժամանակ։ Սահմանափակումները վերաբերում են իրանական նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող բոլոր նավերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանական նավերը, որոնք կմոտենան ծովային շրջափակման գոտուն, կոչնչացվեն։

Русский