Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ջրանջատումներ ապրիլի 27/28-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Blog Image

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում ապրիլի 27-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքիԱրփիկ և Աշոտավան թաղամասերի, Լեռնագործներ փողոցի 1-ին և 4-րդ նրբանցքների, Լենհանքեր թաղամասի 3, 4, 7 շենքերի և հարակից առանձնատների ջրամատակարարումը:

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում ապրիլի 27/28-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից կատարվելիք աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 27-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 23:00-ն  կդադարեցվի Արմավիրի  մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Send