Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ֆուջեյրա նավահանգիստն է հրդեհվել | 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ն հարձակվել է 9500 թիրախի վրա | Բեռլինն ու Պեկինն են խոսել

Blog Image

- ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգիստը, որը Մերձավոր Արևելքի նավթի խոշորագույն արտահանման կենտրոններից մեկն է, հրդեհվել է Իրանի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
Տեսանյութ

- Իրանի դեմ ռազմական արշավի առաջին 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ն հարձակվել է 9500 թիրախի վրա, Իրաքում երկամյա պատերազմի ժամանակ այդ թիվը ընդամենը 7000 է եղել, հայտարարել է Թեհրանի նահանգապետը։

- Գերմանիան չի մասնակցի Իրանում տեղի ունեցող հակամարտությանը - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլ։ «Մենք ցանկանում ենք մասնակցել բանակցություններին, քանի որ Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում անվտանգությունը կարող է ապահովվել միայն բանակցային լուծման միջոցով, և դա կպահանջի երկխոսություն իրանցիների հետ»։

- Պեկինը կրկին կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել հետագա սրացումից ու կանխել տարածաշրջանային անկայունությամբ համաշխարհային տնտեսական զարգացմանը վնաս հասցնելը - Չինաստանի արտաքին գործերի նախարարություն։

 

Send