Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տեսանյութ

«ՊՆ-ն Փաշինյանի կողմն անցած գնդերեցներին կոչում և 700 հազար դրամ աշխատավարձ է առաջարկում»

«Սուրեն Պապիկյանն առաջարկում է՝ ով Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանն աջակցի, տիրադավների կողմն անցնի, ՊՆ-ում պաշտոն կստանա՝ մայորի հաստիք՝ 700 հազար դրամ աշխատավարձով։

Փաստորեն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձում է կաշառել հոգևորականներին»,- ահազանգում է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

Նրա խոսքով`
պետբյուջեի, մարդկանց վճարած հարկերի հաշվին իշխանությունները կաշառքին օրինական տեսք են տալիս՝ գնդերեցներին և մյուս հոգևորականներին լռեցնելու և իրենց կողմը քաշելու նպատակով:


«Ակնհայտ է, որ Սուրեն Պապիկյանի հրամանը, որով 1997 թվականից Բանակում գործող հոգևորականների ծառայությունը փետրվարի 1-ից լուծարվեց, քաղաքական դրսևորումներ է ստանում՝ գնդերեցների ինստիտուտը փակում է՝ նրանց առաջարկելով՝ միացիր Եկեղեցու դեմ արշավին ու կվարձատրվես, հետն էլ զինվորական կոչում կստանաս»,- նշում է նա:

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը սպասում է՝ եթե իրեն հասած տեղեկությունը ճիշտ չէ, թող ՊՆ-ը հերքի։

Send