Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ում տեղի է ունեցել Վենեսուելայի առևանգված նախագահ Մադուրոյի գործով երկրորդ լսումը

Blog Image

Միացյալ նահանգների հատուկ գործողությամբ արևանգված, Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, երեկ երկրորդ անգամ ներկայացել են Նյու Յորքի դատարան։ Լսումներն ավարտվել են, հաղորդել է CNN-ը։

Վենեսուելայի նախկին նախագահը և առաջին տիկինը նստել են պաշտպանության սեղանի շուրջ՝ ականջակալներով թարգմանելով և պարբերաբար գրառումներ անելով։

Դատախազները մեղադրել են Մադուրոյին և Ֆլորեսին «Վենեսուելայի հարստությունը թալանելու» մեջ՝ փորձելով համոզել դատավորին թույլ չտալ երկրին վճարել իրենց իրավաբանական ծախսերը։ Մադուրոյի փաստաբանը պատասխանել է՝ պնդելով, որ պաշտոնանկ արված առաջնորդը և նրա կինը չեն կարող իրենց սեփական պաշտպանությունը վճարել։

Դաշնային դատավոր Ալվին Հելլերշտեյնը հակադարձել է դատախազների այն պնդմանը, որ ԱՄՆ կառավարությունը պետք է կարողանա «օգտագործել պատժամիջոցներ՝ արտաքին քաղաքականության վրա ազդելու համար» և բազմիցս հարցրել է Մադուրոյի և Ֆլորեսի պաշտպանության համար վճարելու այլ եղանակների մասին, հաղորդել է CNN-ը։ Հելլերշտեյնը խոստացել է շուտով որոշում կայացնել Վենեսուելայի կողմից ծախսերը վճարելու վերաբերյալ, բայց նշել է, որ չի կարճի գործը այս հարցի պատճառով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մադուրոն մարտի 26-ին կայացած լսումների ժամանակ փորձել է համոզել դաշնային դատավորին, որ ԱՄՆ կառավարությունը խոչընդոտում է իր պաշտպանվելու կարողությանը թմրահանցագործության մեղադրանքներից, և որ գործը պետք է կարճվի։

Մադուրոն և նրա կինը ձերբակալվել և ԱՄՆ են բերվել ԱՄՆ-ի գլխավորած «Բացարձակ վճռականություն» գործողության ընթացքում՝ հունվարի 3-ի գիշերը, ընդամենը երկու ժամ 20 րոպեում։ Զույգին մեղադրանք է առաջադրվել «թմրահանցագործության», թմրանյութերի մաքսանենգության և զենքի պահման համար։ Վենեսուելայի իշխանությունները միջադեպը որակել են ռազմական ագրեսիայի ակտ։ Նրանք հայտնել են, որ հունվարի սկզբի իրադարձությունների ժամանակ զոհվել է 100 մարդ։

Send