Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը հերքել է NBC-ի պնդումները ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում տարաձայնությունների մասին։
«NBC-ն, տարածելով կեղծ լուրեր, հիմնվում է անանուն աղբյուրների վրա և չունի որևէ տեղեկատվություն նախագահ Թրամփի թիմի մասին խոսելու համար։ Պետքարտուղար Ռուբիոն հատուկ դեսպանորդ Վիտկոֆֆին համարում է ընկեր և հայրենասեր», - իր X-էջում գրել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Թոմմի Պիգոթը։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին նույնպես անհիմն է անվանել NBC-ի կողմից շրջանառվող պնդումները. «Սա լիակատար անհեթեթություն է, հիմնված անանուն աղբյուրների վրա, որոնք պատկերացում չունեն, թե ինչի մասին են խոսում: Հատուկ դեսպանորդ Վիտկոֆֆը և պետքարտուղար Ռուբիոն լիովին համաձայն են բոլոր հարցերում, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ կապված: Սա հստակ ցույց է տալիս, թե ինչու ոչ ոք լուրջ չի վերաբերվում NBC-ին»:

Русский