Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Դիրքային կամ տարածքային զիջումներ չեն կատարվել․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Blog Image

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքել են սահմանազատման հետևանքով Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից հայկական մարտական դիրքերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին լուրերը։ Պնդել են, թե այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

Այս թեմայով «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանի գրասենյակից նշել են հետևյալը․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի` դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը»:

Send