Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկ տրամադրելու որոշումը ծանր հարված կհասցնի եվրոպացի հարկատուներին․ WSJ

Blog Image

Եվրոպական Միության՝ Կիեւին վարկ տրամադրելու որոշումը ծանր գին կունենա դաշինքի հարկատուների համար, հաղորդել է ամերիկյան «The Wall Street Journal» թերթը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաների։

WSJ-ը նշել է, որ 90 միլիարդ եվրոյի (105 միլիարդ դոլար) վարկը կհանգեցնի միլիարդավոր դոլարների լրացուցիչ ծախսերի։

«Ռուսական ակտիվների օգտագործումից հրաժարվելը... զգալիորեն ավելի թանկ կլինի, գուցե՝ միլիարդավոր դոլարների լրացուցիչ ծախսեր հարկատուների համար՝ տոկոսների վճարման պատճառով»։

Բրյուսելում կայացած խորհրդակցություններից հետո ԵՄ-ն որոշել էր Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ, որը հիմնված է ԵՄ բյուջեի վրա և միգուցե նաև փոխհատուցվի Բրյուսելում սառեցված ռուսական ակտիվներից։ Սակայն ակտիվներն անձեռնմխելի կմնան։ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեւերի խոսքով՝ գագաթնաժողովից ու քննարկումներից հետո ԵՄ բոլոր երկրները հասկացել են, որ ռուսական ակտիվների պարզ բռնագրավումը, որն անելու համար ամենից շատ պնդել են Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ֆրիդրիխ Մերցը, կհանգեցնի ֆինանսական և իրավական ռիսկերի, որոնք դժվար կլինի կառավարել։

Send