«Դիվանագիտական բլից. Բելառուսի հետ հարաբերություններում Թրամփի վարչակազմի դիվանագիտական բլիցն արդեն ապահովել է հարյուրավոր ձերբակալվածների ազատ արձակումը։ Պատժամիջոցների կետային մեղմացումը քաղաքական բանտարկյալների ազատության հետ փոխանակելով՝ Սպիտակ տունն օգնել է անարդար կալանքից ազատել ավելի քան հինգ հարյուր մարդու։ Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ նմանատիպ գործարքը կբերեր զգալի շահույթ՝ շատ ավելի փոքր ռիսկերի պարագայում։ News.am-ի փոխանցմամբ գրում են Atlantic Council-ի փորձագետները։
«Այս «մեծ գործարքն» իրականացնելու համար Թրամփի վարչակազմը պետք է Կոնգրեսի հետ համատեղ Բաքվին առաջարկի զենքի վաճառքի արգելքի չեղարկում՝ ադրբեջանական բանտերում անարդարացիորեն պահվող անձանց (որոնցից մի քանիսը կապեր ունեն ԱՄՆ-ի հետ) ազատ արձակման դիմաց։ Դա հազվագյուտ պահ է երկկուսակցական հաջողության հասնելու համար՝ «շահույթ-շահույթ» սկզբունքով, և համեմատաբար քիչ ծախսատար միջոց է՝ ամրապնդելու հարաբերությունները էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առանցքային ռազմավարական գործընկերոջ հետ, որը սահմանակից է ինչպես Իրանին, այնպես էլ Ռուսաստանին։ Ժամանակի ճիշտ ընտրության դեպքում Հայաստանը ևս կարող է աջակցել այս քայլին, եթե ազատ արձակումը վերաբերի Ադրբեջանում պահվող հայերի գոնե մի մասին»։
107-րդ ուղղման ճակատագիրը
Թրամփի վարչակազմը պետք է ներգրավի Կոնգրեսին այն հարցի լուծման մեջ, որն առաջնահերթություն է Բաքվի համար Կապիտոլիումում՝ «Ազատության աջակցության ակտի» (FREEDOM Support Act) 907-րդ հոդվածի չեղարկումը, որն արգելում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին։ Կոնգրեսն այս միջոցն ընդունել է 1992 թվականին՝ ի պատասխան Ղարաբաղում հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների և Հայաստանի շրջափակման։ Սակայն 2001 թվականին Սենատն ընդունեց ուղղում, որը Սպիտակ տանը թույլ է տալիս կասեցնել 907-րդ հոդվածի գործողությունը։ Այդ ժամանակից ի վեր գրեթե ամեն տարի թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների նախագահները ստորագրել են այդ հրաժարումը (waiver)։ Դա օրենքի տեքստը փաստացի դարձնում է չգործող ԱՄՆ-ի համար, բայց այն մնում է խիստ խորհրդանշական նախագահ Իլհամ Ալիևի կառավարության համար, որը դրանում խոչընդոտ է տեսնում Վաշինգտոնի հետ ավելի սերտ կապերի համար։
Բացի դրանից, փոխվում է Վաշինգտոնի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բուն ճարտարապետությունը։ Տարածաշրջանը ԱՄՆ-ի աննախադեպ ուշադրությանն է արժանացել, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դարձավ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որը 2026 թվականի փետրվարին այցելեց այդ երկրներ՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում անցկացված ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից հետո։ Երևանում փոխնախագահը հայտարարեց միջուկային էներգետիկայի աջակցության համար միլիարդավոր դոլարների հատկացման մասին և խոսեց ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող սուպերհամակարգչի խոշոր նախագծի մասին, ինչը դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անուղղակի աջակցությունը։ Վենսի այցը Բաքվ ավարտվեց մի շարք ոլորտներում համագործակցության համաձայնությամբ, բայց առանց կոնկրետ փաստաթղթերի։
Հայաստանում ընտրությունների գործոնը
Ցանկացած գործարքի կնքման ժամկետները վճռորոշ նշանակություն ունեն, և առաջիկա մի քանի ամիսները հնարավորությունների եզակի պատուհան են բացում։ Հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և Փաշինյանը կարող է բախվել լուրջ մարտահրավերի ռուսամետ կուսակցությունների կողմից, որոնք թերահավատորեն են վերաբերվում Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու նրա փորձերին։ Կրեմլն իրականացնում է ապատեղեկատվության լայնածավալ գործողություն՝ Փաշինյանի քարոզարշավը տապալելու համար։ Բաքվում հիմնավորված կերպով Փաշինյանին համարում են պաշտոնական խաղաղության պայմանագիր ստորագրելու իրենց լավագույն շանսը և կարող են հակված լինել անուղղակիորեն աջակցել նրա թեկնածությանը։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել Փաշինյանի ռուսամետ քննադատներին չեզոքացնելու և դեպի խաղաղություն տանող ուղին պահպանելու համար, քան ընտրությունների նախաշեմին բարձրաստիճան հայ բանտարկյալների ազատ արձակումը։
Բացի դրանից, Ադրբեջանն ավելի շատ աջակցություն է գտնում ԱՄՆ հանրապետականների շրջանում և կարող է ցանկանալ հարցը լուծել հիմա, քանի դեռ Կոնգրեսը Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ է։
Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններին մնացել է ընդամենը վեց ամիս, Թրամփի վարչակազմի համար շահավետ է արագ գործել։ Հանրապետականների միասնական վերահսկողությունն իշխանության նկատմամբ պարզեցնում է 907-րդ հոդվածի չեղարկումը։ Դրա դիմաց Բաքուն կարող է առաջարկել այն, ինչը բարձր կգնահատեն ԱՄՆ երկու կուսակցություններն էլ՝ անարդարացիորեն ձերբակալված համարվող անձանց ազատ արձակումը։ Այս խմբում պետք է ներառվեն հակակոռուպցիոն ակտիվիստ Գուբադ Իբադօղլուն, «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» լրագրողները, ինչպես նաև մի շարք հայ գերիներ։ Նրանց ազատ արձակման ազդեցությունը ԱՄՆ-ի համար շատ ավելի արժեքավոր կլինի, քան հնացած օրենքի պահպանումը։
Ռիսկեր և օգուտներ. Ադրբեջան vs Բելառուս
...Ադրբեջանի դեպքում խաղադրույքները շատ ավելի ցածր են։ Խոսքը ոչ թե պատժամիջոցների չեղարկման մասին է, այլ միայն անվտանգության ոլորտում օգնություն տրամադրելու հնարավորություն ստանալու։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին աննշան է. 2002 թվականից այն կազմել է մոտ 80 միլիոն դոլար։ Փետրվարյան այցի ժամանակ Վենսը նոր օգնություն խոստացավ՝ պարեկային նավակներ նավահանգիստների պահպանության համար։ Դրանք ոչ մահաբեր սարքավորումների փոքր ծավալներ են։ 907-րդ հոդվածի չեղարկման դեպքում ծավալները կարող են աճել, բայց օգնությունը, ամենայն հավանականությամբ, կմնա կենտրոնացված սահմանների պահպանության ոչ մահաբեր միջոցների վրա։ Հարձակողական սպառազինություն Ադրբեջանն արդեն գնում է Թուրքիայից և Իսրայելից՝ ավելի ցածր գներով։
«Մեծ գործարքի» կառուցվածքը
Ծրագիրն առաջարկվում է իրականացնել հետևյալ հաջորդականությամբ.
Հայաստանի ընտրությունների նախաշեմին (հունիս). Ադրբեջանն ազատ է արձակում 2023 թվականին Ղարաբաղում գերեվարված հայերի մի մասին՝ որպես բարի կամքի դրսևորում։
Աշխատանք Կոնգրեսի հետ. Վաշինգտոնն ու Բաքուն համաձայնեցնում են 907-րդ հոդվածի չեղարկումը։
Վերջնական փոխանակում. Ուղղման չեղարկման դիմաց Բաքուն ազատ է արձակում ադրբեջանցի ակտիվիստներին և մնացած հայ գերիներին։
Ինչ են ստանում կողմերը.
Բաքուն պահպանում է Փաշինյանին որպես բանակցային գործընկեր և լուծում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բազմամյա հարցը։
Թրամփի թիմը. Ազատում է ձերբակալվածներին և ամրապնդում նախագահ-խաղաղարարի իմիջը գրեթե առանց ծախսերի։
Կոնգրեսը. Հանրապետականներն ապահովում են հաղթանակ նախագահի համար, իսկ դեմոկրատներն իրենց հաշվին են գրանցում հաջողություն մարդու իրավունքների ոլորտում։ Երկու կուսակցություններն էլ բավարարում են հայկական սփյուռքի պահանջները։
Երևանը. Վերադարձնում է քաղաքացիներին և ստանում հարաբերությունների կարգավորման ավելի կայուն ուղի։
Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել վերջին ամիսներին՝ էներգետիկ կապերի ամրապնդումից մինչև սահմանների սահմանազատում։ ԱՄՆ աջակցությամբ Բաքուն և Երևանը կարող են կատարել վճռորոշ քայլ դեպի վերջնական խաղաղություն։ Այս պլանը կդառնա Թրամփի դիվանագիտության և Կոնգրեսի օրենսդրական ստեղծագործականության փորձություն, սակայն հավանական օգուտներն այն դարձնում են արդարացված։

Русский