Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակումից մի քանի ժամ անց 2 մարդ է ձերբակալվել։
Նրանք ձերբակալվել են Թուրքիայի հարձակումն իրականացրած ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով, հաղորդել է «TRT Haber»-ը։
Ըստ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության՝ հարձակվողները՝ Օնուր Չ.-ն, Էնես Չ.-ն և Յունուս Է. Ս.-ն, Թուրքիայի քաղաքացիներ են, որոնցից երկուսը եղբայրներ են։ Սպանվածը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է եղել։

Русский