Սիրված հաղորդավարուհի Զառա Արամյանի մահվանից հետո նրա ընտանիքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Այս օրերին, սակայն, ընտանիքի համար առիթը խորհրդանշական է. Զառայի որդու ծննդյան տարեդարձն է:
Այդ առիթով հաղորդավարուհու դուստրը՝ Էլլեն Գասպարյանը, իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում հուզիչ անդրադարձ է կատարել եղբորը՝ հրապարակելով ջերմ լուսանկար և նվիրելով հետևյալ տողերը. «Ես ուժեղ եմ քեզնով, իմ ուժ, իմ լավ ընկեր, իմ ամենամոտ հարազատ։ Երջանիկ եմ, որ ծնվել ես այսօր, ու Աստված ՔԵԶ ընտրեց ինձ եղբայր ու իմ կյանքը ամբողջացրեց քեզնով»։
Էլլենի գրառումից պարզ է դառնում, որ կյանքի ամենադժվարին փուլերում եղբայրը մշտապես եղել է նրա հենարանն ու ուժի աղբյուրը։
Չնայած ծանր կորստին՝ ընտանիքի անդամները փորձում են միմյանց սատարելով հաղթահարել դժվարությունները՝ պահպանելով սերն ու միասնականությունը։

Русский