Հռոմի վիկարիատը հրամայել է փոխել Սան Լորենցո ին Լուչինայի տաճարի որմնանկարն ու հեռացնել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի պատկերը քերեվբեի վրայից, գրել են ԶԼՄ-ները։
Որմնանկարը ստեղծվել է 2000 թվականին ու վերականգնվել 2025 թվականին:
Փոփոխելու որոշումը կայացվել է տաճարի ղեկավար Մոնսինյոր Դանիելե Միքելետտիի և վիկարիատի ներկայացուցիչների միջև հեռախոսային խորհրդակցությունից հետո՝ կրոնական վայրերի սրբության հետ կապված մտահոգությունների ֆոնին:
Հռոմի թեմի գլխավոր վիկարիոս Բալդասարե Ռեյնան հայտարարել է, որ սրբազան արվեստը նախատեսված է բացառապես «ծիսական կյանքի և աղոթքի» համար և չի կարող օգտագործվել կամ շահագործվել ժամանակակից քաղաքական նպատակներով:
Իտալիայի վերջին թագավոր Ումբերտո II Սավոյացու կիսանդրու աջ կողմում պատկերված որմնանկարի վրա հայտնաբերվել է Մելոնիին նմանվող հրեշտակ: Սկզբում որմնանկարում պատկերված են եղե; երկու քերովբեներ, որոնք ավանդաբար պատկերվում էին անսեռ։ Վերականգնումից հետո Իտալիայի քարտեզը կրող հրեշտակներից մեկը ստացել էր կանացի կերպարանքի գծեր, իսկ նրա դեմքը նմանեցվել էր Մելոնիի դեմքին։
Որմնանկարի վերականգնումն իրականացրել էին սիրողական վերականգնողները, որոնք աշխատել էին բազիլիկայի այլ մասերում։

Русский