Հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան փորձարկել է արհեստական բանականությամբ կառավարվող, բարձր ճշգրտության արագընթաց «Cham-2.0» տորպեդը, գրել են ԶԼՄ-ները։
Տորպեդի՝ թիրախի հայտնաբերման և ուղղորդման համակարգերում ներդրվել է արհեստական բանականություն։ Պաշտպանական հետազոտական հաստատությունների ներկայացուցիչները փորձարկումը որակել են որպես մեծ հաջողություն երկրի ռազմածովային ուժերի զարգացման գործում։
Փորձարկումը հաստատել է շարժիչ համակարգի արդյունավետությունը բարձրացնելուն միտված առանցքային տեխնոլոգիան (որը կատարելագործվել է վերջին հինգ տարիների ընթացքում անցկացված ավելի քան 180 փորձարկումների միջոցով), ինչպես նաև տորպեդի շարժիչ համակարգի հզորությունը։

Русский