Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

«Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում խախտումներ են հայտնաբերվել

Blog Image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք. Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյուքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։

Այսպես՝
«Խոզի ֆիլե եփած-ապխտած»՝ արտադրված 16․03․2026թ, «Վետչինա տնական, եփած երշիկային արտադրանք մսային պաղեցված մթերք»՝ արտադրված 16․03․2026թ, «Եփած երշիկ բժշկական»՝ արտադրված 16․03․2026թ, «Կիսաապխտած երշիկ Գյումրի»՝ արտադրված 13․03․2026թ, արտադրատեսակները Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

ՍԱՏՄ

Send