Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վնասվել են օբյեկտներ․ Գիշերը հարյուրավոր ուկրաինական անօդաչուներ գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում

Blog Image

Մարտի 25-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի վրայով ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մարտի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև մարտի 25-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում, զինվորականները չեզոքացրել են Բրյանսկի, Սմոլենսկի, Կալուգայի, Կուրսկի, Տվերի, Օրյոլի, Բելգորոդի, Տուլայի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Լենինգրադի մարզերի, Մոսկվայի մարզի և Ղրիմի Հանրապետության վրայով նշված թվով անօդաչու թռչող սարքեր։

Ավելի վաղ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը տարածաշրջանում հայտարարված օդային տագնապի ժամանակ ոչնչացրել են 56 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նա նշել էր, որ հարձակման ժամանակ վնասվել են մի քանի օբյեկտներ։

Մոսկովայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես գիշերը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական ուժերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

Send