UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում։
Armsport-ի փոխանցմամբ՝ 29-ամյա մարտիկը Instagram-ի Story-ներում կիսվել է Ջերմուկի տեսարժան վայրերից նկարահանված տեսանյութերով։ Ծառուկյանին ուղեկցել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ UFC-ի թեթևքաշային կարգի առաջին հավակնորդ Արման Ծառուկյանը բրազիլական ջիու-ջիթսուի մենամարտում հաղթեց «Ախմատ» մարտական ակումբը ներկայացնող Մեհդի Բայդուլաևին։ Նրանց մենամարտը տեղի ունեցավ ACBJJ 20 մրցաշարի 80 կգ քաշային կարգում։ Մենամարտն ավարտվեց գորգի վրա Ծառուկյանի հաղթանակով, երբ ավարտին մնացել էր 12 վայրկյան։

Русский