Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իր հետ համաձայնության գալն ավելի դժվար է, քան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես պաշտպանում եմ Ուկրաինայի և մեր ժողովրդի շահերը։ Մենք ենթարկվել ենք հարձակման, և մենք իրավունք ունենք պաշտպանվելու։ Մենք ամուր կկանգնենք։ Սակայն մեր առաջնահերթությունը բանակցություններն են և պատերազմի ավարտը»,- հայտարարել է նախագահը Բրյուսելում, որտեղ ընթանում է Եվրոպական Միության առաջնորդների հանդիպմանը։

Զելենսկին ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև «դիզելային գործարքն» անտեսվի, ապա դա վերջինը չի լինի։ Դրան կարող է հաջորդել գազի հետ կապված գործարք, որը հետագայում կարող է տարածվել նաև բանկային ոլորտի վրա։

«Պուտինը ցանկանում է ոչնչացնել մեզ։ Նա անկեղծորեն հավատում է, որ մենք երկիր չենք, ժողովուրդ չենք։ Իսկապե՞ս կարծում եք, թե նա ցանկանում է միայն մեր երկրի արևելյան հատվածը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Send