Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Արևիկ Մելքոնյանը Թբիլիսիում նվաճել է ոսկե մեդալը՝ առաջ անցնելով Թուրքիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի փորձառու մարզիկներից

Blog Image

Հերթական գերազանց նորությունը Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունից։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեից տեղեկացնում են, որ Հայաստանի հավաքականի մարզիկ Արևիկ Մելքոնյանը մեծահասակների մինչև 61 կգ քաշային կարգում համառ և լարված պայքարում նվաճեց ոսկե մեդալը՝ առաջ անցնելով Թուրքիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի փորձառու մարզիկներից։

«Շնորհավորում ենք մեր մարզիկին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ միջազգային ասպարեզում»,-նշում են կոմիտեից։

Նշենք, որ երեկ Եվրոպայի պարա ծանրամարտի առաջնության մեծահասակների մինչև 88կգ քաշային կարգում իր ելույթն է ավարտել Գնել Սաֆարյանը։ Նա իր երեք մոտեցումները լավ է կատարել և B խմբում գրավել 3-րդ տեղը։ Եզրափակիչ արդյունքներով նա գրավել է 7-րդ հորիզոնականը։ Գնելը 135 կգ արդյունքով սահմանել է նաև անձնական ռեկորդ։

Send