Քիչ առաջ MediaHub-ը հայտնել էր, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա»-ի հարակից հատվածում, վթարի է ենթարկվել Սևան-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը։
MediaHub-ին ՆԳՆ Ոստիկանությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով հինգ անձի տեղափոխել են տարբեր ԲԿ-ներ։
Ըստ մեր տեղեկությունների՝ տուժածների վիճակը գնահատվում է բավարար։
Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել է․ «Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են»:

Русский