Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձյուն ու բուք ՀՀ-ում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին

Blog Image

Սաստիկ բքի պատճառով Շիրակում ճանապարհահատված է փակվել։ Տեղեկությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից».

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:40-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Մ-7 միջպետական ավտոճանապարհի՝ Լուսաղբյուր բնակավայրից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը փակ է։

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Անիի, Ճամբարակի, Աշոցքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Send