Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան Քաղաքականություն

«Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ», «Ռուսաստանն անփոխարինելի է Հարավային Կովկասում»․ Կալուգին

Blog Image

«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը, եթե Հայաստանի ղեկավարությունը կամենա իրագործել, կբավարարի երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ շարունակ, եթե ոչ մեկ դար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Կալուգինի խոսքով՝ այդպես Հայաստանը կապահովի էլեկտրաէներգիայի էժան սակագներ վերջնական սպառողի համար, «ինչը, ի թիվս այլ բաների, զգալիորեն կխթանի երկրի արդյունաբերության աճը»։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է և միշտ կարող է Հայաստանին ներկայացնել իր զարգացումներն ու փորձն այնպիսի կենսական ոլորտում, ինչպիսին է էներգետիկան։

Կալուգինը նաև ասել է, որ Ռուսաստանն անփոխարինելի է Հարավային Կովկասում։ «Ես ընդգծում եմ, որ Արևմուտքը, չնայած բոլոր գեղեցիկ խոսքերին, չի կարող և չի կարողանա մոտ ապագայում փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասում՝ ո՛չ անվտանգության, ո՛չ էլ տնտեսական առումով։ Մեր շահերը տարածաշրջանում անսասան են», - ընդգծել է դիվանագետը։

Send