Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել

Blog Image

Ուկրաինայի կողմից իրականացվող սադրանքները պահանջում են Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ուշադրության կենտրոնացում, և վերջիններս կատարում են իրենց պարտականությունները, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

- Ուկրաինացիները փորձել են, փորձում են և կշարունակեն փորձել սադրանքներ կազմակերպել իրենց արևմտյան ղեկավարներին պատերազմի մեջ ավելի խորը ներքաշելու նպատակով։

- Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինություն տեղափոխելու նպատակով օգտագործվում են մեծ թվով առևտրային նավեր. այդ նավերը ոչնչացվում են և կշարունակեն ոչնչացվել։

- Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինություն տեղափոխող նավերի ուղղությամբ Ռուսաստանի հարվածները չեն կարող բացասաբար ազդել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։

- Առևտրային պատերազմները շարունակվում են, և Լատվիան «ոգեշնչվում» է օվկիանոսից այն կողմ կիրառվող մեթոդներով [ռուսական հացահատիկի տարանցման համար մաքսատուրքեր սահմանելու մտադրությունը]։

- Համաշխարհային շուկաները շատ ավելի ընդարձակ են, քան միայն Լատվիան. այլընտրանքներ միշտ էլ կան։

Send