Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսակովի պողոտա տանող հատվածում բախվել են «Opel»-ը, «BYD»-ը և «Porsche»-ը. երեք տուժած կա

Blog Image

Հունվարի 31-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղից Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel», «BYD» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաները. վերջինից առկա է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և «Porsche» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել «Porsche» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

Send