Հայտնի են դարձել մանրամասներ Ադրբեջանի հովվի կողմից պետական սահմանը Հայաստանի տարածքով հատելու վերաբերյալ, գրել է ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը։
«Տղամարդը Չաթախ գյուղի բնակիչ է։ Նա արածեցնելիս է եղել իր անասուններին»,- գրել է լրատվամիջոցը։
Ըստ տեղեկությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրը նա նաև գնացել է սահմանային գոտում անասուններ արածեցնելու, որտեղ էլ ալկոհոլ է օգտագործել։ Հարբած վիճակում տղամարդը հատել է սահմանն ու ձերբակալվել Չինարի գյուղի մոտակայքում։

Русский