ՀԱՊԿ-ի մասով նոր ասելիք չունեմ։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի վերջին հայտարարությանն այն մասին, թե Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, նշել էր. «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը»։
Նրա խոսքով՝ «վերադարձի համար» բոլոր պայմաններն ու նախադրյալները գոյություն ունեն։ «Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելով։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը սեղանին չէ»,- նկատել է Տասմագամբետովը։
Ըստ էության, եթե Փաշինյանը նոր ասելիք չունի, նշանակում է, որ ՀՀ-ն շարունակում է սառեցված պահել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Русский