Նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում տեղի կունենան բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև․ այս մասին գրել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը։
«Սա կլինի նախագահ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու առաքելության շարունակությունը։ Քննարկումները կենտրոնանալու են հետպատերազմյան անվտանգության մեխանիզմների, լարվածության թուլացման, հումանիտար ջանքերի և խաղաղությանն ուղղված հետագա քայլերի վրա։
Բացի այդ, ամերիկացի բանակցողները այս շաբաթ Բրյուսելում կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու տնտեսական հնարավորությունները։
Մենք նպատակ ունենք հիմնվել Կիեւում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում արձանագրված առաջընթացի վրա և շարժվել դեպի համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագիր, որը կապահովի երկարաժամկետ անվտանգություն ապագա սերունդների համար»,- գրել է դեսպանորդը։

Русский