Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը։
Այս ջրատարից են ջուր ստանում #Գյումրի քաղաքի կեսն ու հարակից 13 գյուղեր։ 600 մմ-ոց թուջե ջրատարը վթարվել է #Ջրաձոր գյուղի մոտ` վայրկյանում 90-100 լիտր ջրի կորստով։
Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասը բնակավայրերում հայտարարել ջրանջատում և սկսել վթարավերացման աշխատանքները։
Ընթացիկ աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Վեոլիա Ջուր / Veolia Armenia

Русский