Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կրեմլն ակնկալում է, որ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներից Թրամփը կշարունակի խաղաղարար ջանքերը

Blog Image

Կրեմլն ակնկալում է, որ անկախ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղարար ջանքերը․ «Yunashev Live» ալիքի հեղինակի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Թրամփը շարունակում է իրականացնել իր լիազորությունները։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նա կշարունակի իր խաղաղարար ջանքերը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր կազմով Կոնգրեսը կարող է խոչընդոտել ԱՄՆ նախագահի այդ ջանքերը՝ Պեսկովը նշել է. «Դա ամերիկյան ներքին խնդիր է»։

«Հիմքեր արդեն իսկ առկա են. շատ շուտով սպասվում է եռակողմ բանակցությունների հերթական փուլը։ Իրականացվել են հաջող խաղաղարար քայլեր, ինչպես նաև Մելանյա Թրամփի կողմից իրականացված հումանիտար առաքելությունը։ Հույս ունենք, որ այս ամենը կշարունակվի», - ընդգծել է Պեսկովը։

Send