Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԹՐԻՓՓ զարգացման ընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով Փաշինյանը երկու պաշտոնյա է գործուղում Վաշինգտոն

Blog Image

Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակներում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանին 2026 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)։ Այդ մասին ասվում է այսօր ստորագրված Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ;

Գործուղման ծախսերը հոգալու է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը։

«Գործուղվողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասվում է որոշման մեջ:

Send