Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գործարարներ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Blog Image

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել գործարար Նարեկ Նալբանդյանի՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և առանձնապես խոշոր չափերով շորթման համար․ այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը), իսկ Դ.Ղ.-ի նկատմամբ՝ ՔՕ 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում):

 

Send