Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թեհրանը Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցներից փոխհատուցում է պահանջում պատերազմի հետևանքների համար

Blog Image

Թեհրանը Պարսից ծոցի երկրներից պահանջում է փոխհատուցում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում երկրին հասցված վնասի համար։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր-Սաիդ Իրավանին գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում նշել է, որ Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները միջազգային պատասխանատվություն են կրում Իրանի վրա հարձակումներին նպաստելու համար։

Դիվանագետը նշել է, որ այդ պետությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն և «լիարժեք փոխհատուցում» վճարեն Իրանին պատճառված նյութական և բարոյական վնասի համար։

Նշված երկրները ԱՄՆ-ի դաշնակիցներն են։

Send