Մոսկվան և Կիեւը համաձայնել են ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների առաջարկին՝ անցկացնել եռակողմ բանակցություններ տեխնիկական մակարդակով՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ Ուիթքոֆն ու Քուշները առաջարկել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել։
«Ուկրաինական կողմն այս գաղափարն ընդունել է երեկ Օսլոյում, իսկ ռուսական կողմը՝ այսօր Սանկտ Պետերբուրգում»,- երեկ հայտնել է Axios-ի աղբյուրը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ռուսաստանն աջակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ խաղաղ բանակցություններ անցկացնելու նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ Կիեւն այս տեղեկությունը ստացել է ամերիկյան կողմից։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վիտկոֆֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։ Նա նշել է, որ նման եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում՝ նոյեմբերի կեսերին՝ մասնավորապես ամսվա 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։
«Մենք դիտարկում ենք Աբու Դաբին... Պայմանավորվածությունն այն էր, որ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի կեսերին՝ մոտավորապես 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում»,- ասել է Ուշակովը։

Русский