Երկիրը կամ ընկերությունը, որը գումար կվերցնի Իրանի սառեցված ակտիվներից, դրա նավերին կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով, հայտնել է Իրանի բանակի ներկայացուցիչ Խաթամ ալ-Անբիան։
Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակը նշեկ է, որ Թեհրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով անցնել այն ընկերությունների և պետությունների նավերին, որոնք համաձայն են փոխհատուցում ստանալ իրանական սառեցված ակտիվներից:
Հայտարարությունը հաջորդել է այն տեղեկությունններին, որ ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել այդ միջոցները հակամարտության ընթացքում վնասված նավերին փոխհատուցում տրամադրելու համար։
Թեհրանը նման գործողությունները անվանել է անօրինական և զգուշացրել, որ Իրանի զինված ուժերը կարգելափակեն Հորմուզի նեղուցով անցումը այն երկրներին և ընկերություններին պատկանող նավերի համար, որոնք կօգտվեն առաջարկվող վճարման մեխանիզմից:
Իրանը մեղադրել է ԱՄՆ վարչակազմին հնարավոր հետևանքների համար:

Русский