Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։
Կողմներն անդրադարձել են թուրք-ամերիկյան համագործակցության, միջազգային և տարածաշրջանային կարևոր իրադարձությունների վրա։
Մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև աճող լարվածությունը՝ Էրդողանն ընդգծել է դիվանագիտական ուղիներին առաջնահերթություն տալու անհրաժեշտությունը և վերահաստատել Անկարայի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղ կարգավորմանը։
Էրդողանը կարևորել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ կնքված Մեքքայի համաձայնագիրը։ Նա ասել է, որ այս փաստաթուղթը ցույց է տալիս մասնակիցների լուրջ հանձնառությունը տարածաշրջանում կարգուկանոնի և անվտանգության պահպանման հարցում։
Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի նախագահը նշել է, որ երկիրը մտադիր է շարունակել աջակցել կարգավորմանը և մարդասիրական նախաձեռնություններին, որոնք «ուղղված են տարածաշրջանում խաղաղության վերադարձին»։

Русский