Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել.«Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է.Շաբաթ-կիրակի իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել։ Շաբաթ օրն ԱԺ նախկին նախագահի հարսանիքն էր, որին, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, բոլորն անխտիր հրավիրված են եղել բժշկականի ռեկտորից մինչեւ Սյունիքի երբեմնի ընդդիմադիր համայնքապետեր, շոուբիզի ներկայացուցիչներ:Սակայն վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ եւ մի խումբ կանանց հետ էր՝ հանդիպումից բազմաթիվ նկարներ ու տեսանյութեր տարածվեցին: Կիրակի օրը ՔՊ-ականները Գառնիում մասնակցում էին նախկին պատգամավոր Անուշ Քլոյանի որդու հարսանիքին, ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Քլոյանը, հիշեցնենք, մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է, սակայն այս խորհրդարան նա չանցավ ցուցակում բավականին հետին տեղում էր։

Send