Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թայվանին ամերիկյան զենքի վաճառքը կասեցվել է․ Թրամփ

Blog Image

Թայվանին 12 միլիարդ դոլարի ամերիկյան զենքի վաճառքը կասեցվել է, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես առայժմ այդ որոշումը կասեցնում եմ. ամեն ինչ կախված է Չինաստանից: Անկեղծ ասած, մեզ համար դա բանակցություններում շատ ուժեղ բանակցային խաղաքար է: Մենք խոսում ենք մեծ քանակությամբ զենքի մասին: Տասներկու միլիարդ դոլարը շատ զենք է»,- հայտարարել է Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում:

Դոնալդ Թրամփը մայիսի 13-ից 15-ը այցելել է Չինաստան: Նա ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ իր բանակցությունների արդյունքները որևէ ազդեցություն չեն ունեցել Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Նա նախկինում ասել էր, որ Սին «շատ կոշտ դիրքորոշում ունի Թայվանի հարցում»:

Send