Թուրքիան առաջադրել է Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում. այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեթ Յըլդըզը։
Սինիրլիօղլուն Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է եղել, այժմ զբաղեցնում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Յըլդըզը նշել է, որ թեկնածության առաջադրման վերաբերյալ նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նպատակահարմար է գտել առաջադրել Սինիրլիօղլուին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական հմտությունները, միջազգային ոլորտում ունեցած հարուստ փորձը և նրա հանդեպ տածվող մեծ վստահությունը»։
Ֆերիդուն Սինիրլիօղլուն 2015 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ 2016-ից 2023 թվականներին եղել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը։ Ներկայումս նա զբաղեցնում է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Русский