Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Որտեղի՞ց «Նոր ուժին» 13.9 մլն դրամ․ մանրամասներ կուսակցության հաշվետվությունից

Blog Image

Խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ԿԸՀ են ներկայացրել իրենց ֆինանսական ու գույքային հաշվետվությունները։

MediaHub-ը ուսումնասիրել է «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ներկայացրած փաստաթղթերը, որոնք բավականին ուշագրավ պատկեր են բացահայտում։ Ներկայացված հաշվետվություններից պարզ է դառնում, որ կուսակցությունը չունի ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք։ Միաժամանակ, կուսակցության դրամական միջոցները կազմել են 927 հազար 626 դրամ։

Հետաքրքրական է, սակայն, որ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության եկամուտը կազմել է 13 մլն 920 հազար դրամ, և այդ ամբողջ գումարը ձևավորվել է նվիրատվությունների միջոցով։

Նշենք, որ ի տարբերություն մի շարք այլ քաղաքական ուժերի՝ «Նոր ուժ»-ը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, տեսանելի ակտիվ քարոզարշավ գրեթե չի իրականացնում․ փողոցային կամ հանրային լայնածավալ հանդիպումների փոխարեն կուսակցությունն առավելապես ակտիվ է սոցիալական հարթակներում՝ պարբերաբար հրապարակելով տեսանյութեր և առցանց բովանդակություն։

Էմմա Մարտիրոսյան

Send