Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ամենավտանգավորն այսօր լռությունն է․ Մետաքսե Հակոբյան

Blog Image

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատապարտումը» քաղաքական հաշվեհարդար է։

Դատվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։
Դատվում է դիմադրության լեգիտիմությունը։
Դատվում է հայ ժողովրդի քաղաքական կամքը։
Ամենավտանգավորն այսօր լռությունն է։

Ով լռում է, ակամա ընդունում է, որ ուժը կարող է փոխարինել իրավունքին։
Ով լռում է, վաղը կկանգնի նույն տրամաբանության առաջ՝ արդեն Հայաստանի ներսում, քանզի թուրքը կանգ չի առնելու. ունի նիկոլների կողմից լեգիտիմացրած բոլոր հնարավորությունները։
Եվ սա միայն Արցախի մասին չէ։

Սա Հայաստանի պետականության, սահմանների, արժանապատվության և վաղվա մասին է։

Հ.Գ. Իրավունքը չի դատապարտվում։
Այն կամ պաշտպանվում է, կամ կորցվում։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան

Send