Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է ՀՀ-ի դեմ։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, Բրյուսելում անցկացվող «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում։
«Հետևաբար, Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը»,-նշել է նա։

Русский