Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ավելի լավ է պատերազմն ավարտել այսօր, երբ մենք ուժի և արժանապատվության դիրքում ենք․ Իրանի նախագահ

Blog Image

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը վերջերս Միացյալ Նահանգների հետ կնքված փոխըմբռնման հուշագիրն անվանել է «մեծ նվաճում», որը հավանության է արժանացել Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի կողմից։

«Ավելի լավ է պատերազմն ավարտել այսօր, երբ մենք ուժի և արժանապատվության դիրքում ենք»,- ընդգծել է Մասուդ Փեզեշկիանը։

Հանրային միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Փեզեշկիանը բանակցությունների արդյունքները բնութագրել է որպես «արժանապատիվ և արժեքավոր»՝ ընդգծելով, որ փաստաթուղթը չի պարունակում որևէ կետ, որը կնշանակեր Իրանի կապիտուլյացիան։ «Նրանք չեն կարողանա այս համաձայնագրում գտնել որևէ կետ, որը կնշանակեր կապիտուլյացիա։ Բոլոր պարտավորությունները վերաբերում են մյուս կողմին», - հայտարարել է Իրանի նախագահը։

Ըստ Փեզեշկիանի՝ բանակցություններին անմիջականորեն մասնակցող Գերագույն ազգային անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն աջակցել են ձեռք բերված պայմանավորվածություններին, համաձայնագիրը չի նշանակում Թեհրանի պատրաստակամությունը հանձնվելու, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն։ 

Նա հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկիրը։ «Մենք ոչ մի դեպքում չենք խոնարհվի սպառնալիքների և ճնշման առջև։ Մենք կդիմադրենք նրանց մինչև մեր վերջին շունչը և կտանք ջախջախիչ պատասխան»։

Send